Սնունդ Բանակին

2019 թվականի փետրվարին, ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ՝ Հայաստանի զինված ուժերի զորամասերում և դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն էր:

Զինծառայողների ճաշացանկը մշակվել է՝ հաշվի առնելով տարբեր երկրների փորձն ու նորմատիվները: Գլխավոր նպատակը սննդի որակն ու տեսականին ապահովելն է: 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության թիմում ընդգրկված են բժիշկ-սննդաբաններ, որոնք հետևում են սահմանված նորմերին և ապահովում սննդի բազմազանությունը:

«Երեմյան Փրոջեքթս»-ը վերոնշյալ ծրագրի շրջանակում համագործակցում է Արցախի և Հայաստանի ֆերմերային տնտեսությունների ու անհատների հետ, որպեսզի զինվորներին մատուցվող սնունդը պատրաստված լինի միայն թարմ և բնական մթերքներից:

Ուտեստների արագ պատրաստման ու որակի բարելավման նպատակով «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն Արցախի զորամասերում կատարել է խոհանոցային տեխնիկայի և սպասքի վերազինում, ճաշարանային հատվածի թարմացում՝ ներդնելով բարձրակարգ և ժամանակակից նորագույն սարքավորումներ ու հարմարություններ: 

Ընկերությունը ձևավորել է աշխատանքային խումբ, որը գործուղվել է Արցախի զորամասեր՝ վերապատրաստելու և օգնելու իրենց գործընկերներին՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու հարցում։ Ծրագրի արդյունքում բացվել է շուրջ 400 նոր աշխատատեղ:

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի զինծառայողների համար սննդի կազմակերպման աշխատանքներում «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պատրաստակամությամբ ներդրել է բոլոր ջանքերը: Սա ընկերության համար ոչ թե բիզնես է, այլ պատիվ և առաքելություն:

Լուսանկարներ

Տեսանյութեր