Հայկական խոհարարական ժառանգության բացահայտում
Գաստրոտուրերը միտված են հայկական խոհարարական մշակույթի և հյուրընկալության զարգացման գործում ընկերության ձեռքբերումների տարածմանը՝ հանդիսանալով դեսպան Հայաստանում և ողջ աշխարհում։
Հայկական խոհանոցը պատմություն է՝ հյուսված համի, հիշողության և ավանդույթների համադրությամբ։ Այն պարզապես խոհարարական փորձառություն չէ, այլ կենսակերպ՝ փոխանցվող սերնդեսերունդ։
«Պանդոկ Երևան Գետափին»-ի գաստրոտուրը հնարավորություն է տալիս դառնալ այդ պատմության մասնակիցը՝ պատրաստելով և ճաշակելով հայկական բազմազան համերը։ Արդեն շուրջ յոթ տարի, այս բացառիկ ծրագիրը բացում է դռները բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ոչ միայն համտեսել հայկական ուտեստները, այլև հասկանալ դրանց ստեղծման մշակույթը, ծագումն ու խորհուրդը։
Գաստրոտուրը կառուցված է երեք հենասյուների շուրջ՝
1.Խոհարարական վարպետության դաս
Մասնակիցները, շեֆ խոհարարի ուղեկցությամբ, պատրաստում են ավանդական ուտեստ։
Սա ինքնաբացահայտման և ստեղծագործական համատեղ փորձառություն է, որը մոտեցնում է հյուրին հայկական խոհարարական ավանդույթներին։
2.Թոնրի լավաշի թխում
Լավաշը ոչ միայն հաց է, այլ խորհրդանիշ։ Մեր հացթուխի հետ թոնրի մեջ թխելով՝ մասնակիցները դառնում են այդ խորհրդանիշի կենդանի կրողները։ Թարմ, տաք լավաշը հենց տեղում համտեսելը դառնում է ջերմ ու խորհրդանշական փորձառություն։
3.Գինու մառան և համտես
Հայաստանի գինեգործությունը հազարամյակների պատմություն ունի։ Մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական գինու տեսակներին և, ըստ ցանկության, համտեսելու լավագույն նմուշները։
Այս ամբողջ փորձառությունը ծավալվում է «Պանդոկ Երևան Գետափին»-ի բացառիկ միջավայրում՝ քաղաքի կենտրոնում, բնության գրկում։
Հրազդան գետի ափին տեղակայված հյուրընկալ անկյունը այս փորձառությունը դարձնում է անմոռանալի։
Տեղեկություններ մասնակցության վերաբերյալ`
Հեռախոսահամար՝ +374 96 850 850