Երեմյան Փրոդաքթս


2020 թվականին Երեմյան ընկերությունների խումբն իր գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում մեկնարկեց եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ կաթնամթերքի արտադրություն: Նույն թվականի ապրիլին ընկերությունը հանդես եկավ Երեմյան կաթնամթերք ապրանքանիշով, որն այժմ միակն է Հայաստանում FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ և մանկական կաթի վկայագրմամբ։


2025 թվականի մայիսին կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global աուդիտորական ընկերության կողմից անցավ կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացավ FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ 


Այս սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։ Սերտիֆիկատը սննդի արտադրության և անվտանգության միջազգային հարթակում ոչ միայն ամրագրում է Երեմյան կաթնամթերքի բարձր որակը և կայունությունը, այլև նոր նշաձող է սահմանում Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այն ավելին է, քան պարզապես սննդամթերքի անվտանգության հավաստագիր․ FSSC 22000-ը կարևոր փաստաթուղթ է, որն ամրագում է սպառողների վստահությունը և ընդգծում ընկերության արտադրանքի համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին և որակի վերահսկմանը:


2025 թվականի փետրվարին Երեմյան կաթնամթերքը ստացավ նաև մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական Տնտեսական Միության միասնական ռեեստրում: Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100 տոկոս բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։ Պատահական չէ, որ մինչ այս սերտիֆիկատի ստացումը՝ տարիներ շարունակ Երեմյան ընկերությունն արտադրել է Ա կարգի կաթը, որը ևս եզակի է շուկայում։


Երեմյան կաթնամթերքը ստեղծվում է «Սերմից՝ սեղան» եզակի ճանապարհորդությամբ. այն պահից, երբ բարձրակարգ սերմն ընկնում է ընկերության կողմից մշակվող սեփական դաշտերի բերրի հողերի մեջ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավտոմատացված դաշտային ոռոգումն ապահովում է ջրի ճշգրիտ բաշխում և վերահսկողություն: Ճիշտ սնուցման և խնամքի արդյունքում՝ անասնակերը վերածվում է սննդարար առվույտի և եգիպտացորենի: Կանաչ անասնակերը փաթեթավորվում է՝ օգտագործելով ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել մոտ երկու տարի։ Այսպիսով, Երեմյան ֆերմայի կենդանիները ողջ տարին ստանում են բարձրորակ թարմ կեր՝ բարձր սննդային արժեքով, որի արդյունքում տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ, որն էլ հասնում է մինչ սպառողների սեղան։


Երեմյան կաթնամթերքի հումքը՝ բացառապես անարատ և բնական կաթը, ստացվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայված Երեմյան ֆերմայից, որը հանդիսանում է ամենամեծը Հայաստանում և իր հայեցակարգով եզակի տարածաշրջանում։ Այս ժամանակակից խելացի ֆերման Եվրոպայից բերված տոհմային կովերի տունն է, որտեղ նրանք ամենօրյա խնամքի և ուշադրության ներքո են: Այստեղ անհատական ​​մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր կենդանուն՝ հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ՝ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները և ապահովվում կայուն առողջություն։Մոնիտորինգային համակարգը իրական ժամանակում հետևում է կովերի մասին հավաքագրված հիմնական տեղեկատվությանը՝ օգնելով ֆերմերներին տեղեկացված որոշումներ կայացնել և ապահովել կենդանիների լավագույն խնամքը: Ավտոմատացված կերակրումը երաշխավորում է կովերի առողջարար և բալանսավորված սնուցումը:


Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում կթում է ժամում 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում՝ պահպանելով կաթի ամբողջականությունը: Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։

Փակ շղթայով, առանց մարդկային միջամտության, թարմ և համեղ կաթն ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում, այնուհետև կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանում տեղակայված գործարան՝ պահպանելով իր որակական բոլոր հատկանիշները։ Թարմ կաթի առաջին կայանը գործարանային լաբորատորիան է, որտեղ սկսվում է կաթի ընդունման և նմուշառման առանցքային փուլը։ Պատրաստի արտադրանքը ևս անցնում է մի շարք լաբորատոր և փորձագիտական կարևոր հետազոտություններ։


Մասնագետների կողմից վերջնական հաստատումից հետո պատրաստի արտադրանքները վաճառքի են դուրս գալիս էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման։ Կաթնամթերքը փոխադրող հատուկ բեռնատարները, որոնցում պահպանվում է կատարյալ ջերմաստիճան, ապահովում են մեր արտադրանքի անթերի տեղափոխությունը Երևանի, Աբովյանի, Էջմիածնի, Արմավիրի սուպերմարկետներ և մեր ֆիրմային խանութներ:

Երեմյան կաթնամթերքը ներկայանում է կաթնամթերքի լայն տեսականիով՝ կաթ, թթվասեր, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, կարագ, ռեժան, ինչպես նաև հայկական և եվրոպական պանրի տեսականիով և այլ արտադրատեսակներով:


Իմացեք ավելին՝ yeremyanproducts.com կայքում։


Լուսանկարներ

Տեսանյութեր