Տաշիր անասնապահական համալիր

2022 թվականին սկսվեցին «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի Հայաստանում նման մոդելով ու մասշտաբներով առաջին անասնապահական խոշոր համալիրի շինարարական աշխատանքները։


«Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։


«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով՝ այս ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է։ 

Տաշիրի մեր նոր ֆերմայում նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, ինչպես նաև մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեծացում։ Իսկ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ագրոարդյունաբերական համալիրի արդիականացումը կապահովի բարձրորակ գյուղմթերքի արտադրություն։


«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու մեծ պատասխանատվություն է ստանձնում, քանի որ մենք ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ և նպաստելու ենք տավարաբուծության զարգացմանը։

Լուսանկարներ