Լիվինգսթոն

«Լիվինգսթոն» ռեստորանը բացվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին և գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշ, դեռևս 1986 թվականին կառուցված՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում: Ռեստորանի պատշգամբներից բացվում է շքեղ համայնապատկեր դեպի լուսաշատ մայրաքաղաք Երևանը:

«Լիվինգսթոն» ռեստորանի անվանման ու կոնցեպտի համար ոգեշնչող են եղել կառույցի՝ ճախրանքի ընթացքում գտնվող թռչնի թևերի բացվածքի ասոցիացիաներ առաջացնող ճարտարապետությունն ու պատշգամբներից բացվող երկնքի տեսարանը: Իսկ կոնցեպտի հիմքում հանրահայտ Ռիչարդ Բախի՝ «Լիվինգսթոն» ճայն է, իր տարբերվելու փիլիսոփայությամբ և ազատության գաղափարախոսությամբ:  

«Լիվինգսթոն»-ը «Երեմյան Փրոջեքթս»-ի բարձր թռչելու նոր երազանքի մարմնացումն է: Ռեստորանն իր տեսակով եզակի է և իր հյուրերին առաջարկում է միայն բարձրակարգն ու յուրահատուկը: Այն ներկայանում է եվրոպական բարձր խոհանոցով, բարձրակարգ սպասարկմամբ և բարձրաճաշակ երաժշտությամբ: Հյուրերն այստեղ հնարավորություն ունեն բացահայտել նոր համեր՝ ճաշակելով նաև ֆյուժն խոհանոցին բնորոշ հեղինակային ուտեստներ: 

Ժամը 20:30-23:10-ը ռեստորանում հնչում են 1960-70-ականների, ինչպես նաև 90 ականների ամենահայտնի մեղեդիներն ու երգերը մաեստրո Երվանդ Երզնկյանի կողմից ղեկավարվող՝ «Լիվինգսթոն» ջազ-նվագախմբի նվագակցությամբ և անվանի մեներգիչների կատարմամբ: Իսկ ժամը 23:10-ից հնչում են ժամանակակից ակումբային ռիթմեր հայտնի և սիրված դիջեյների և նվագախմբերի կողմից:

«Լիվինգսթոն» այցելությունն իսկական արարողակարգ է:

Menu

Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1

+374 96 392020 / +374 99 392020