Կաթի Հյուրասիրության Գինեսի Ռեկորդ

«Երեմյան Փրոդաքթս»-ը 2024 թվականի հունիսի 1-ին Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել։


Կաթի համաշխարհային օրվա շրջանակներում «Երեմյան Փրոդաքթս»-ը գերազանցեց «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեց նորը․ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն։


Այս նախաձեռնության նպատակն էր նպաստել կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։

Ավելի քան 2000 շիշ՝ 0,75 լ տարողությամբ․ հենց այսքան կաթ է սպառվել Գինեսի ռեկորդի գրանցման համար։


Ռեկորդը հավաստող փաստաթուղթը Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառման համար։ Նա ուշադրությամբ և մանրակրկտորեն հետևում էր բոլոր ընթակարգերի պահպանմանն ու սահուն ընթացքին։

Լուսանկարներ