«Երեմյան Դելիվերի»-ն հանդիսանում է Երեմյան ընկերությունների խմբի առաքման ծառայությունը։
Երևանի ամբողջ տարածքում կարող եք պատվիրել «Պանդոկ Երևան», «Կազա Նոստրա», «Երևանի Շաուրմա» ռեստորանների ճաշացանկից համեղ և բազմազան ուտեստներ, «Երեմյան» կաթնամթերքի ֆիրմային խանութից («Լավաշ» ռեստորան, Թումանյան 21) 100% բնական կաթնամթերքի ու մսամթերքի բազմազան տեսականի։ Կարող եք պատվիրել նաև Երեմյան ընկերությունների խմբի «Արցախ» գործարանում պատրաստվող կիսաֆաբրիկատներ՝ տոլմա, պելմեններ, իշլի քյուֆթա, նրբաբլիթներ:
«Երեմյան Դելիվերի»-ում հասանելի են նաև «Սիզընս Սվիթլենդ» ռեստորանի հրուշակարանի աղանդերի լայն տեսականին և «Սիզընս» ռեստորանի ճապոնական ուտեստները։
«Երեմյան Դելիվերի» առաքման ծառայության կայքին ծանոթացեք հետևյալ հղումով՝ yeremyan.delivery