Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանը Երեմյան ընկերությունների խմբին միացավ 2025 թվականի գարնանը։ Այն Երեմյան ընկերությանը հատուկ հյուրընկալությամբ, սպասարկմամբ, նոր մոտեցումներով ու խոհանոցով՝ հյուրերի համար իր դռները բացեց ապրիլի 2-ից։ Բացօթյա երևանյան միջավայրը, Կասկադի համայնապատկերը, պրոֆեսիոնալ անձնակազմը և բարձրորակ սնունդը սրճարան-ռեստորանը դասում են քաղաքի սիրելի վայրերի շարքում։
«ՍանտաՖե»-ն
իր հյուրերին սպասում է ամբողջովին նորացված ճաշացանկով, որտեղ համադրված
ուտեստները, աղանդերն ու կոկտեյլները զարմացնում են անգամ ամենաքմահաճ
հյուրերին։Մինչ ծնողները վայելում են իրենց ժամանցը, երեխաներին սպասվում է
հետաքրքիր մանկական խաղահրապարակ՝ ապահով, անվտանգ, գունեղ, լի տարբեր խաղերով և
համեղություններով։
«ՍանտաՖե».
որտեղ կատարյալ համերը հանդիպում են հիասքանչ տեսարանների։