Կաթ դպրոցներին համաշխարհային օր

2024 թվականի սեպտեմբերի 25-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Սիզընս այգում նշեց «Կաթ դպրոցներին համաշխարհային օրը»։ Այս խորհրդանշական տոնն աշխարհը նշում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա վերջին չորեքշաբթի օրը։


2024 թվականին անցկացված միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի, Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի, «Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ողջույնի խոսքերով, այնուհետ շարունակվեց «Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլի առանձնահատկություններին ու իրականացման հեռանկարներին վերաբերող պանելային քննարկմամբ։


Միջոցառմանը ներկա էին նաև «Կաթ դպրոցներին» ծրագրի մասնակից աշակերտները։


Միջոցառման ընթացքում ներկայացված էր նաև «Կաթը սեր է, ուժ և առողջություն» խորագրով ֆոտոշարքը։

Լուսանկարներ