«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար ընկերություններից է, որի հիմնադիրն է՝ ռեստորատոր Դավիթ Երեմյանը: Ընկերությունն իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և կոնցեպտուալ` տասնյակից ավելի նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության ամբողջ փիլիսոփայությունն ամփոփված է «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսում․ ընկերության ցանկացած նախագծի գաղափար ծնվում է արժեքավորը պահպանելու, նոր ու մնայուն արժեքներ ստեղծելու, Հայաստանն ու մեր քաղաքը գունեղ ու բազմազան ներկայացնելու երազանքից։ «Երեմյան Փրոջեքթս»-ը միավորում է երևանցիների և քաղաքի հյուրերի կողմից ամենասիրված և ճանաչված հայկական ռեստորանային կոնցեպտները՝ «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ Շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2021թ․-ի հոկտեմբերի 17-ին աշխարհին ներկայացրեց Հայաստանի միակ բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը՝ «Ռենոմե»-ն։ Ուտեստների բացառիկությունը, սեթի տրամաբանությունը, լավագույն գինիների ուղեկցությունը, բացառիկ սպասարկումն ու զուսպ շքեղությամբ միջավայրը Ռենոմեն դարձնում են աշխարհի լավագույն ռեստորան-փորձառություններից մեկը։
2025 թվականի գարնանը ընկերությանը միացավ Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանը։ Այն Երեմյան ընկերությանը հատուկ հյուրընկալությամբ,
սպասարկմամբ, նոր մոտեցումներով ու խոհանոցով՝ հյուրերի համար իր դռները բացեց
ապրիլի 2-ից։ Բացօթյա երևանյան միջավայրը, Կասկադի համայնապատկերը, պրոֆեսիոնալ
անձնակազմը և բարձրորակ սնունդը սրճարան-ռեստորանը դասում են քաղաքի սիրելի
վայրերի շարքում։
2025-ի ապրիլի 5-ից ընկերությունը քաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացավ նոր կոնցեպտով՝
ճապոնական խոհանոցով։ Ռեստորանը կրում է Կագայակի անվանումը, որը թարգմանաբար
նշանակում է պայծառություն և փայլ՝ ոգեշնչված ծագող արևի երկրի պայծառ մշակույթից
և խոհանոցից։ Կագայակիի խոհանոցը գալիս է բացահայտելու այն հյուրերի քիմքը, ովքեր
Երևանում երկար են փնտրել ճապոնական խոհանոցի իրական համերը:
«Երեմյան Փրոջեքթս»-ի տասնյակ նախագծերի ցանկում է` «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան։ Սկսնակների և ոլորտում գործող մասնագետների համար նախատեսված կրթական և վերապատրաստման ծրագրերը հաստատված ու վավերացված են Ակադեմիայի բացառիկ գործընկեր՝ City of Oxford College-ի կողմից:
2019 թվականից «Երեմյան Փրոջեքթս»-ը ներգրավված է Հայոց Բանակին սնունդ մատակարարելու ծրագրում, ինչն ընկերության համար հատուկ առաքելություն է և մեծ պատիվ։ Ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և իրագործում է բիզնես-զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից` սեղան» հայեցակարգի վրա, ապահովելով ամբողջական փակ ցիկլ։ Այս հայեցակարգի շրջանակում ընկերությունը 2019 թվականին Վայոց Ձորում հիմնեց տոհմային տավարաբուծական առաջին համալիրը։ 2023 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնվեց ժամանակակից տեխնոլոգիաներով, Հայաստանում և տարածաշրջանում եզակի նոր անասնաֆերմա։ Ալպյան հարուստ բնությամբ, կլիմայական իդեալական պայմաններում, բարձրորակ հողով և ջրով հարուստ ֆերմայում համադրված են բնական և տեխնոլոգիական լավագույն հնարավորությունները, որոնք թույլ են տալիս մշտապես ունենալ կայուն, անարատ կաթ և վերահսկել կաթի ստացման ողջ գործընթացը։
Ընկերության են պատկանում նաև խոզաբուծական ֆերման, Արարատի մարզում՝ կերաղացը, Երևանի «Արցախ» և կաթնամթերքի գործարանները: