Շերեփ

«Շերեփ» ռեստորանը բացվել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին և գտնվում է մայրաքաղաքի սրտում՝ Ամիրյան 1 խորհրդանշական հասցեում՝ նախկին «Արմենիա» սրճարանի տեղում ու Հանրապետության հրապարակի հարևանությամբ: 

Կոնցեպտուալ ռեստորանի անվան ընտրությունը պատահական չէ. շերեփը խոհարարի ձեռքի հիմնական ու ամենակարևոր գործիքներից է և վարպետության խորհրդանիշը:

«Շերեփ»-ի խոհանոցը չունի ազգային որևէ պատկանելիություն կամ շեշտադրում: Ճաշացանկում ներկայացված են տարբեր երկրների խոհանոցներից համեղ, հետաքրքիր և յուրահատուկ ուտեստներ՝ «Շերեփ»-ի խոհարարների հատուկ ձեռագրով ու յուրովի մատուցմամբ: 

«Շերեփ» ռեստորանն ունի մեծ բաց խոհանոց, որտեղ հյուրերը կարող են հետևել իրենց ուտեստների պատրաստման գործընթացին, շփվել խոհարարների հետ և ծանոթանալ նրանց վարպետությանն ու տաղանդին:

«Շերեփ» ռեստորանը բացման առաջին իսկ օրվանից ներկայանում է գաստրոնոմիկ յուրօրինակ միջոցառումներով: «Շերեփ»-ում արդեն ավանդույթ է դարձել տարբեր երկրների հայտնի և «Միշլեն» աստղ ունեցող շեֆ խոհարարների հյուրընկալումը՝ «չորս ձեռք» ձևաչափով սեթ մենյուների ստեղծումն ու «Շերեփամարտ» կոչվող խոհարարկան մենամարտերի անցկացումը:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Շերեփ» ռեստորանում հյուրընկալված հայտնի խոհարարները նոր ուտեստներ են ավելացնում ճաշացանկում և «Շերեփ»-ի շեֆ խոհարարի հետ փոխանակվում են մակագրված շերեփներով։

Menu

Ամիրյան փ․, 1

+374 43 600880 / +374 10 600880