Առաքելություն, տեսլական, արժեքներ

Առաքելություն

Պահպանել Հայաստանի ռեստորանային ոլորտի շարունակական զարգացումը, ինչպես նաև դուրս գալ միջազգային շուկա՝ ներկայացնելու ազգային խոհանոցի հարուստ ավանդույթները ոլորտի առաջատար Երեմյան Փրոջեքթսի մշակմամբ ու նորարարական մոտեցումներով՝ հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի, սպասարկման բացառիկ որակի և հյուրընկալման «Երեմյանական» մշակույթի վրա։ 


Նոր սերնդի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ տոհմային անասնապահության մեջ ավելացնել ագրոպարենային արժեշղթաների (մսամթերքի ու կաթնամթերքի) շուկայահանվող արտադրանքը՝ ապահովելով որակի բարձր նշաձող և նպաստելով գյուղատնտեսության կայուն զարգացմանը Հայաստանում։

Տեսլական

Դառնալ դեսպան Հայաստանում և ողջ աշխարհում հայկական խոհարարական մշակույթի և հյուրընկալման ոլորտի զարգացման գործում Ընկերության ձեռքբերումները «արտահանելու նպատակով»։


Լինել առաջատարը տոհմային տավարաբուծության ոլորտում՝ խթանելով որակյալ մսամթերքի և կաթնամթերքի արտադրողականությունը մեր երկրում։

Արժեքներ

Թիմ

Մարդը մեր գերագույն արժեքն է, թիմը՝ հաջողության գրավականը։ 

Աշխատանքում գնահատում ենք նվիրվածությունը, ստեղծագործական ներուժը, պրոֆեսիոնալիզմը, կամային հատկանիշներն ու համագործակցային մթնոլորտը։ 


Նոր մշակույթ 

Մենք ստեղծում ենք նոր մշակույթ՝ սննդի օգտագործման ու սպասարկման ասպարեզում՝ հասարակության լայն շերտերին հաղորդակից դարձնելով կենսագործունեությանն անհրաժեշտ սննդակարգի և որակյալ ապրանքատեսակների կարևորությանը, ինչպես նաև՝ հյուրընկալության էսթետիկային։


Զարգացում

Նպաստում ենք Հայաստանում գյուղատնտեսության, գաստրո և հյուրընկալության, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և սննդարտադրության ոլորտների արդյունավետ զարգացմանը՝ ստեղծելով գերազանցության կենտրոններ, կազմակերպելով դասընթացներ ու դասախոսություններ։

Որակ


“Երեմյան Փրոջեքթս” կազմակերության բիզնես մշակույթը բարձր որակի հոմանիշն է։ Անկախ նախագծերի բնույթից և մարտահրավերներից՝ մենք ապահովում ենք որակյալ արտադրանք և բարձրակարգ ծառայություններ, որոնք լինելով սպառողների խոշորացույցի ներքո՝ ապացուցում են իրենց մրցունակությունը։


Նորարարություն 

“Երեմյան Փրոջեքթս” կազմակերպության հիմքում նորարարությունն է։ Մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ ու սարքավորումներ գյուղատնտեսության, սննդի վերամշակման և այլ ոլորտներում՝ խրախուսելով աշխատակիցների ստեղծագործական նախաձեռնողականությունն ու ազատությունը։

Մենք միշտ պատրաստ ենք մարտահրավերների, որոնք մեզ տանում են նոր մշակույթների ու համարձակ գաղափարների իրագործման ճանապարհով։