2021 թվականի մայիսից Մաշտոց 15/5 հասցեում գտնվող Seasons ռեստորանային համալիրն ու կից այգին անցան Երեմյան ընկերությունների խմբի կառավարման ներքո։ Այգին կոչվեց Seasons։ Ընկերությունը պահպանել է այգու ու քաղաքի ճարտարապետական դիմագիծը, բարեկարգել, զբաղվում է կանաչ տարածքների և ընդհանուր այգու խնամքով ու մաքրությամբ, իրականացնում տարատեսակ մշակութային և ժամանցի ծրագրեր։ Ամբողջ համալիրը գործում է «Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսին համապատասխան։ «Երեմյան Փրոջեքթսը» ամբողջ տարվա ընթացքում բոլոր եղանակներին բնորոշ միջոցառումներ և նախագծեր է իրականացնում այգում։ Ամռանը գործում են ժամանակակից, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով հագեցած շատրվանները՝ իրենց լազերային, լուսաձայնային շոուներով, անցկացվում են բազմազան միջոցառումներ և երաժշտական երեկոներ։
Սիզընս այգին Երեմյան ընկերությունների խմբի նվերն է Երևանին, երևանցիներին և քաղաքի հյուրերին։ Այգին դարձել է քաղաքի ամենասիրելի և ամենաընտանեկան վայրերից մեկը, որտեղ իրականացվող հանրային մեծածավալ միջոցառումները, նախաձեռնություններն ու սոցիալական պատասխանատվության ծրագրերը սպասված և սիրված են բոլորի կողմից։
Ձմռան ամիսներն ու տոները ևս հետաքրքիր դարձնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերին Երեմյան ընկերությունների խումբը Seasons այգում մեկնարկեց Seasons Park Station նախագիծը՝ նման ձևաչափով առաջին ձմեռային այգին Հայաստանում։