Կազա Նոստրա

2020 թվականի հուլիսի 27-ից «Կազա Նոստրա» իտալական ռեստորանն իր յուրահատուկ համերով ու գույներով հարստացրեց մայրաքաղաք Երևանի գաստրո միջավայրը: «Կազա Նոստրա»-ն գտնվում է Փավստոս Բուզանդի 91 հասցեում՝ մայրաքաղաքային զբոսանքի ու ժամանցի համար նախատեսված վայրերից մեկի՝ «Երևան» այգու տարածքում: 

Ռեստորանային ոլորտում տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և բազմամյա փորձով «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմն իրականություն դարձրեց իտալական ռեստորան ունենալու և Հայաստանում իտալական խոհանոցի մեծ խորությունն ու փիլիսոփայությունը ճանաչելի դարձնելու իր երազանքը:

«Կազա Նոստրա»-յի հաջողության գրավականը պրոֆեսիոնալ, հմուտ խոհարարական թիմն է, որն իր ուրույն ոճով, ձեռագրով ու մոտեցումներով ռեստորանի բաց խոհանոցում արարում և իր հյուրերին է ներկայացնում Իտալիայի համն ու հոտը: 

Իտալական շնչով կոնցեպտուալ «Կազա Նոստրա» ռեստորանի ճաշացանկը մշակելիս` խոհարարներն առաջնորդվել են մոդեռն գաստրոնոմիայի սկզբունքներով: Բոլորիս քաջ ծանոթ մթերքներով և նոր ու ժամանակակակից մեթոդներով «Կազա Նոստրա»-յի խոհարարական թիմը ստեղծել է համեղ, հագեցնող ու միևնույն ժամանակ գեղեցիկ ուտեստներ:

«Կազա Նոստրա»-յի ճաշացանկում ներառված են բոլորի կողմից սիրված ավանդական իտալական ուտեստները՝ պիցցաներից, միդիաներով պաստաներից, բանջարեղենով ռիզոտոյից, ծովամթերքով ապուրից մինչև ութոտնուկով աղցան և թարմ տրյուֆելներ: Այստեղ նաև կարող եք փորձել տարբեր ձկնատեսակներ՝ սիբաս, դորադո, սաղմոն, թունա:

Benvenuti a Casa Nostra` բարի գալուստ մեր տուն:

Menu

Բուզանդի փ․, 91

+374 10 544466 / +374 99 544466