Երեմյան Ակադեմիա

Քո հաջողության բաղադրատոմսն է՝ գիտելիք, նպատակ, հոգի:

2019 թվականի ապրիլի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հիմնադրեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որի նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել պրոֆեսիոնալ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին: Ակադեմիայի առաքելությունը՝ Հայաստանում խոհարարի և սպասարկման ոլորտի մասնագիտությունների զարգացումն ու դրանց հեղինակության բարձրացումն է:

«Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի City of Oxford College-ն է, որի կողմից էլ հաստատված և վավերացված են ակադեմիայի ուսումնառության ծրագրերը:

Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվում են City of Oxford College-ի և «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան մասնագիտական գերազանցության կենտրոն է, որտեղ անցկացվում են խոհարարության և հյուրընկալության տարբեր տևողության և ձևաչափերի կրթական ծրագրեր, ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար: Կրթական ծրագրերը հետևյալ ուղղվածություններով են.

• Խոհարարական արվեստ, որը ներառում է խոհարարության դասընթացներ սկսնակների համար, մասնագիտական վերապատրաստում` փորձառու խոհարարների համար

• Հրուշակագործություն, որը ներառում է հրուշակագործության դասընթացներ սկսնակների համար, մասնագիտական վերապատրաստում ` փորձառու հրուշակագործների համար

• Մենեջմենթ

• Հյուրընկալություն և սպասարկում

Ակադեմիայում դասավանդում են խոհարարության, հյուրընկալության, սպասարկման և կառավարման ոլորտի Հայաստանի առաջատար, փորձառու և հեղինակավոր մասնագետները:

Կոնտակտային տվյալներն են՝ +374 012 405060, +374 43 588000։

yeremyan.academy

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի ուսանողները յուրացնում են ինչպես նեղ մասնագիտական տեսական և գործնական առարկաներ, այնպես էլ ձեռք են բերում առաջնորդության, հաղորդակցության հմտություններ, սովորում օտար լեզուներ, շփման մշակույթ և խոհարարական ու սպասարկման ոլորտներում ներկայումս պահանջվող այլ հմտություններ: Ակադեմիան հագեցած է աշխարհի առաջադեմ ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական տեխնիկայով:

Լուսանկարներ

Տեսանյութեր