2023 թվականին Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված պիլոտային նախագծի հաջողությամբ պայամավորված՝ ծրագիրն ընդլայնվեց։ 2024 թվականի հունիսի 27-ին Ղազախստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի միջև ստորագրվեց մտադրությունների մասին համաձայնագիր այս ծրագրի շարունակության և ընդլայնման վերաբերյալ։
Կողմերի նպատակն է մեկտեղել հնարավորությունները Հայաստանում բարձրակարգ կաթն ավելի շատ դպրոցների և աշակերտների հասանելի դարձնելու համար՝ դրանով իսկ խթանելով նրանց առողջ սննդակարգն ու ձևավորել առողջ սովորություններ։
Պիլոտային ծրագրից հետո իրականացված հետազոտությունը բացահայտել է դպրոցներում առկա վարքագծային այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ծրագրի իրականացման ընթացքում:
Ծրագրի ելակետային, միջնաժամկետ և վերջնաժամկետ չափումները ցույց են տվել, որ երեխաների՝ կաթ խմելու ցանկությունն աճել է՝ 47 տոկոսից հասնելով 73 տոկոսի։ Հարցված ծնողների մեծամասնությունը նշել է, որ երեխաները սկսել են հաճույքով կաթ խմել, և դա ազդել է նրանց առողջության և կենտրոնացման վրա։ Աշակերտների 53 տոկոսը նշել է, որ սկսել են շաբաթական մի քանի անգամ ինքնակամ տանը կաթ խմել։
Երեխաների 34 տոկոսն ամառային արձակուրդներին հաճախ կաթ են ցանկանում խմել, իսկ 45 տոկոսը՝ երբեմն։ Ծնողների 56 տոկոսը փաստել են, որ երեխաները կաթ խմելուց հետո սկսել են ավելի քիչ քաղցր, անառողջ խորտիկներ ուտել և գազավորված ըմպելիք խմել։