«Արցախ» խոհանոց-գործարան

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Արցախ» խոհանոց-գործարանը գտնվում է Երևանում, Արցախի փ. 143 հասցեում:

 Խոհանոց-գործարանն ունի կիսաֆաբրիկատների, պահածոների, խաշի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասեր: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորանների համար մթերված ամբողջ մթերքը՝ բանջարեղենը, մրգերը, պտուղները վերամշակում են անցնում «Արցախ» խոհանոց-գործարանում, որտեղ էլ պատրաստվում են տարբեր տեսակի պահածոներ, կոմպոտներ, մուրաբաներ, կիսաֆաբրիկատներ և մատակարարվում՝ ընկերության ռեստորաններին:

«Արցախ» խոհանոց-գործարանում են գտնվում ժամանակակից սարքավորումներով և լաբորատոր սրահներով հագեցած կաթի և պանրի արտադրամասերը, որտեղ իրականացվում է «Երեմյան Փրոդաքթս»-ի բարձրորակ կաթնամթերքի վերամշակումն ու փաթեթավորումը:

«Երեմյան Փրոդաքթս»-ի կաթնամթերքի և մսամթերքի բազմազան տեսականին, ինչպես նաև խոհանոց-գործարանում պատրաստվող կիսաֆաբրիկատները՝ տոլման, պելմենները, իշլի քյուֆթան, նրբաբլիթները, թթուները ներկայացված են «Լավաշ» ռեստորանի առաջին հարկում գործող խանութում, նաև «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» արագ սննդի ռեստորանում։

Լուսանկարներ

Տեսանյութեր