Բուրգըրի Անգուս ընդ Մոր

2021 թվականի հունվարի 10-ին Երեմյան ընկերությունների խումբը բուրգերի սիրահարներին ներկայացավ «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» նոր նախագծով, որն իր գործունեությունն ավարտեց 2026 թվականի հունվարի 1-ին։

«Բուրգըրի»-ն գտնվում էր մայրաքաղաք Երևանի սրտում՝ Ամիրյան 3/37 հասցեում և հանդիսանում էր արագ սննդի միանգամայն նոր և բացառիկ կոնցեպտ, արագ սնունդ նախընտրողներին առաջարկում միայն լավագույնն ու բարձրորակը:

Ռեստորանում բուրգերները պատրաստվում էին ընկերության ֆերմայում բուծվող անգուսի թարմ, էկոլոգիապես մաքուր և բարձրորակ մսից, իսկ հացերը թխվում էին հենց ընկերության խոհարարների հատուկ մշակված բաղադրատոմսով՝ բարձրակարգ ալյուրից, առանց որևէ արհեստական հավելումների: 

«Բուրգըրի»-ում գործում էր նաև «Երեմյան» կաթնամթերքի ֆիրմային խանութը:

Menu