«Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը ստեղծվել է 2014 թվականին և ունի երկու մասնաճյուղ՝ Տերյան 91 «Պանդոկ Երևան» Տերյան մասնաճյուղի հարևանությամբ և Խորենացի 29/2 հասցեում «Պանդոկ Երևան» Խորենացի մասնաճյուղի առաջին հարկում:
«Երևանի Շաուրմա»-ն փոխում է արագ սննդի մասին ավանդական պատկերացումները, քանի որ այստեղ ուտեստների պատրաստման համար օգտագործվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմաներում արտադրվող բարձրորակ տեղական թարմ միսը:
«Երևանի Շաուրմա»-յում կարող եք համտեսել ինչպես շաուրմայի տարբեր տեսակներ, այնպես էլ համեղ կարկանդակների բազմազան տեսականի՝ մսով, պանրով, ջեմով, կարտոֆիլով, կաղամբով, կաթնաշոռով, սնկով, և այլ միջուկներով: «Երևանի Շաուրմա»-յի ուտեստները կարող եք պատվիրել նաև «Երեմյան Դելիվերի»-ի միջոցով՝ զանգահարելով 010 600 006 հեռախոսահամարով:
Տերյան փ․, 91
+374 10 508808 / +374 43 508808
Խորենացի փ․, 29/2
+374 10 582512 / +374 99 550466