Սիզընս Պարկ Սթեյշն

Seasons Park Station-ը չորրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի սրտում գործող ձմեռային թեմատիկ այգի է։ Ամանորին ընդառաջ՝ Երեմյան ընկերությունների խմբի նախաձեռնությամբ 45 օր տևող ձմեռային այգու մեկնարկը տրվում է դեկտեմբերի 1-ին՝ ստեղծելով ամանորյա հեքիաթ՝ տարատեսակ տաղավարներ, միջոցառումներ, համերգային ծրագրեր և ամանորյա անկրկնելի մթնոլորտ։

Seasons Park Station-ի 38-ից ավելի տաղավարներում բնակիչները և քաղաքի հյուրերը կգտնեն հետաքրքիր զբաղմունքի անկյուններ, ինչպես նաև կկատարեն գնումներ հայտնի հայկական բրենդների տաղավարներից, կհամտեսեն սննդի, քաղցրավենիքի, խմիչքների տաղավարներում ներկայացված համեղ արտադրանքները:

Տարեմուտին ցանկանում ենք սեր, ջերմություն ու հոգատարություն փոխանցել՝ հուսալով, որ Նոր տարին կիրականացնի բոլորիս երազանքներն ու նպատակները։


Լուսանկարներ

Տեսանյութեր