Երեմյան ընկերությունների խումբը 2025 թվականից մեկնարկել է «Այց Երեմյան գործարան» կրթաճանաչողական ծրագիրը։
Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում բացահայտել իրական, 100% բնական կաթնամթերքի առողջարարությունը, խրախուսել կաթ խմելու մշակույթի տարածումը, աջակցել սննդի արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում մասնագիտական կողմնորոշմանը։
Շրջայցի ընթացքում ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են բնական, անարատ Երեմյան կաթի բոլոր օգտակար հատկանիշները, ծանոթանում Հայաստանում եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգին, փակ շղթայով արտադրությանը, իրականանցնում հետազոտություններ, կապ հաստատում Տաշիրում գտնվող Երեմյան ամենամեծ ֆերմայի հետ, ինչպես նաև պատրաստում իրենց մրգային միլքշեյքը և առողջ նախաճաշը։
Այցի ընթացքում աշակերտները հարցեր են հնչեցնում կաթնարտադրության, սեփական ֆերմա ունենալու առավելությունների, կաթնամթերքի վիտամինների և առողջ ապրելակերպի վերաբերյալ։
Ավարտին նրանք մասնակցում են վիկտորինայի, ստանում նվերներ և վկայականներ։