Գաստրո Կուտյուր

2019 թվականի հոկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում տեղի ունեցավ՝ «Գաստրո Կուտյուր» ցուցադրությունը:

«Գաստրո Կուտյուր» հայկական ավանդական ուտեստների, գույների և հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության բացառիկ ցուցադրությունը՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և «Հարմընի Երևան» նորաձևության տան համատեղ նախագիծն է, որի նպատակը հայկական ավանդական խոհանոցը նորովի՝ ֆյուժնի համատեքստում ներկայացնելն է: 

Ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինակ համադրության արդյունքում է ծնվել «Գաստրո Կուտյուր» նախագիծը, որի ոգեշնչման աղբյուրը ազգային խոհանոցն ու մշակույթն են:  

«Գաստրո Կուտյուրի» կոնցեպտի հիմքում «արքայական խնջույքն» ու դրա ավանդույթներն են։ Ցուցադրության առաջին մասում ներկայացված էին ճաշկերույթի պատրաստվելու ընթացքն ու սպասքադրումը: Օգտագործվել էին տարրեր՝ հայկական ավանդական խոհանոցից և ուտեստներից՝ լավաշ, ղափամա, ավելուկ, ժենգյալով հաց, գաթա, հարիսա և այլն: Շեշտադրվել էր նաև ռեստորան այցելելության նախապատրաստվելու արարողակարգը, դրա կարևորությունն ու էսթետիկան։ Ներկայացվել էին կերպարներ, որոնք մասնակցում էին ճաշկերույթի որևէ բարձրակարգ ռեստորանում, և իրենց տեսքն էլ նույնքան տարբերվող էր, որքան այդ ռեստորանի խոհանոցը:

«Գաստրո» մոլորակի առեղծվածն ու «Կուտյուրի» տենդենցները. ստեղծարար էսթետիկայի երկու աշխարհ՝ մետաղ և թավիշ, կրակ և մետաքս, նվիրում և հոգի, խոհանոց և նորաձևություն։ 

Սա այն դեպքն է, երբ վիրտուոզների բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորման արդյունքում ստեղծվում են՝ անսովորը, նորաձևը, տպավորիչն ու համեղը:

«Գաստրո Կուտյուր»՝ համեղ նորաձևություն և նորաձև խոհարարություն:

Լուսանկարներ

Տեսանյութեր