Սմոքինգ Շեֆ

«Սմոքինգ Շեֆ»-ը գտնվում է Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, Պուշկինի 51 հասցեում: Այն գուրմանների և սթեյքի սիրահարների ամենանախընտրելի վայրերից է, որտեղ նույնիսկ ամենաքմահաճ հյուրը կգտնի իր ճաշակին համապատասխան մսային ուտեստ:

«Սմոքինգ Շեֆ»-ում բոլորը սթեյքի գիտակներ են, տիրապետում են բարձր մարմարայնության հյութալի սթեյքերի պատրաստման ու մատուցման գաղտնիքներին և նրբություններին: 

«Սմոքինգ Շեֆ» սթեյք-հաուզը ներկայանում է պրեմիում դասի սթեյքերով, պատրաստված` «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում բուծվող կարմիր և սև անգուսի բարձրակարգ մսից: «Սմոքինգ Շեֆ»-ի համեղ և հյութեղ սթեյք ստանալու գրավականներից են, ինչպես որակյալ միսը, այնպես էլ մսի մշակման և պատրաստման տեխնոլոգիան: Այստեղ սթեյքը պատրաստվում է բնական փայտածխի վրա և հատուկ վառարանում՝ Josper-ում, ինչն էլ համի ու ճիշտ եփվածության կարևոր գործոններից է:

«Մի գավաթ միս, մի կտոր գինի» կարգախոսով սթեյք-հաուզում կարող եք փորձել՝ մարմարե րիբայ, փրայմ անգուս սթրիփլոյն, ֆիլե մինյոն, փորթերհաուս, փրայմ T-bone, թոփ բլեյդ, ֆլանկ սթեյք, իսկ գինու հարուստ տեսականուց ընտրել դրանցից յուրաքանչյուրին համապատասխան գինի:

«Սմոքինգ Շեֆ»-ի ճաշացանկը ներկայանում է ուտեստների բազմազանությամբ՝ սթեյքեր, մսային տարբեր ուտեստներ, ծովամթերք, խավարտներ, աղցաններ և յուրահատուկ աղանդեր:

Menu

Պուշկինի փ․, 51

+374 98 670505