Սիզընս Սվիթլենդ

«Սիզընս Սվիթլենդ» հրուշակարանն ու պաղպաղակի սրահը՝ «Սիզընս Ջելատերիա»-ն, որտեղ ներկայացված է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆիրմային, ամենահամեղ հրուշակեղենը և «Երեմյան Փրոդաքթս» բարձրակարգ կաթնամթերքից արտադրվող պաղպաղակը։

Ամենահամեղ, նրբահամ խմորեղենը և շվեյցարական կամ բելգիական արտադրության շոկոլադին ոչնչով չզիջող շոկոլադները «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ՝ Անահիտ Միքայելյանի տաղանդի, մտքի անսահման թռիչքի ու վառ երևակայության արտացոլումն են։ «Սիզընս Սվիթլենդ»-ից նաև հնարավոր է պատվիրել ֆիրմային տորթեր՝ կյանքի կարևորագույն իրադարձությունների համար։ Գեղեցիկ փաթեթավորմամբ տորթերը կարելի է գնել և որպես նվեր տանել տուն։ 

«Սիզընս» հրուշակարանում անուշահամ հրուշակեղենը մատուցվում է համեղ սուրճով կամ որակյալ՝ Dammann Frères թեյով՝ Ֆրանսիայում ամենախոշոր և հեղինակավոր թեյ արտադրող ընկերությունից:

Menu

Մաշտոցի պող․, 15/5

+374 43 907090