«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը հիմնադրվել է 2006 թվականին, այն հանդիսանում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաջին նախագիծն ու մայր բրենդը:
Ռեստորանային ցանցի «Խորենացի», «Պարոնյան», «Ամիրյան», «Տերյան» և «Գետափին» մասնաճյուղերից յուրաքանչյուրի կոլորիտում և աշխատանքում ամփոփված է ընկերության տարիների պատմությունը։
Առաջնորդվելով «Մենք սիրում ենք Երևանը» ջերմ կարգախոսով՝ «Պանդոկ Երևան»-ը ծնվել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրուց և այն աշխարհի ամենահյուրընկալ և գունեղ անկյուններից մեկը դարձնելու երազանքից:
«Պանդոկ Երևան»-ը գործունեության առաջին օրվանից մինչ այժմ երևանցիների և քաղաքի հյուրերի սիրելի վայրերից է: Հայկական ազգային խոհանոցին լավագույնս ծանոթանալու և հայկական մշակույթի շունչը զգալու համար զբոսաշրջիկները նախընտրում են հենց «Պանդոկ Երևան»-ը, որտեղ կարող են փորձել ինչպես հայկական ավանդական խոհանոցի ամենաբազմազան համերը, այնպես էլ վայելել հայկական ազգային երաժշտություն:
«Պանդոկ Երևան»-ի խոհարարների մեծ թիմի նպատակն է պահպանել և զարգացնել ազգային խոհանոցի վարպետության ավանդույթներն ու խոհարարական մշակույթը, վեր հանել մոռացված բաղադրատոմսերն ու դրանք ներկայացնել նորովի մատուցմամբ, բարձրացնել հայկական ազգային խոհանոցի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում:
«Պանդոկ Երևան»-ի ճաշացանկը հարուստ է բազում ուտեստներով, որոնցում ամփոփված են հայ ժողովրդի մշակույթը՝ սիրված և հնուց եկած ճաշատեսակներով և ուտեստներով: Ճաշացանկում ներկայացված են ինչպես հայկական նոր ու հին բաղադրատոմսերով պատրաստվող ուտեստներ, այնպես էլ կովկասյան խոհանոցի լավագույն նմուշներ՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ:
Տերյան փ․, 91
+374 10 508800 / +374 96 508800
Ամիրյան փ․, 5
+374 10 545545 / +374 99 545545
Պարոնյան փ․, 7
+374 10 530563 / +374 91 530563
Խորենացի փ․, 29/2
+374 10 582512 / +374 99 550466