Ռենոմե

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2021թ․- ի հոկտեմբերի 17- ին ներկայացրեց կոնցեպտուալ նոր մոտեցմամբ և բացառիկ ձևաչափով՝ «Ռենոմե» ռեստորանը։ «Ռենոմե» ռեստորանը գտնվում է Փավստոս Բուզանդի 91 հասցեում՝ մայրաքաղաքային զբոսանքի ու ժամանցի համար նախատեսված վայրերից մեկի՝ «Սիզընս» այգու տարածքում, «Երեմյան Փրոջեքթս»-ի «Կազա Նոստրա» իտալական ռեստորանի վերնահարկում:

«Ռենոմե»-ն Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին ռեստորանն է, որը հյուրերին ներկայանում է բարձր հեղինակային խոհանոցով։ Գաստրոնոմիայի իրական գիտակներն, ովքեր սիրում և գնահատում են խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմն ու քաջատեղյակ են բարձր խոհանոցի ուտեստների պատրաստման արվեստի մանրամասներին, կգնահատեն ռեստորանի առանձնահատուկ և հեղինակային ուտեստներով ճաշացանկը:

«Ռենոմե»-ն՝ 26 հյուրի համար նախատեսված ռեստորան է: Այստեղ հյուրերին ներկայացվում է՝ 8-12 յուրահատուկ ուտեստով հեղինակային սեթ-մենյու, լավագույն գինիների ընտրանիով, յուրահատուկ սպասարկմամբ և անհատական մոտեցումով։ Ռեստորանը գործում է երեկոյան 18.00-ից:

«Առանձնահատուկ»: Այս խորհրդանշական կարգախոսով է ներկայանում «Ռենոմե»-ն, քանի որ այստեղ հատուկ կարևորություն են ստանում թե՛ այն մթերքները, որոնցից պատրաստվում է հեղինակային ուտեստն՝ անսպասելի ու հրաշալի համային համադրություններով, թե՛ գինիների տեսակները, որոնք մատուցվում են տարբեր ուտեստներին կից, թե՛ անհատական մոտեցումը յուրաքանչյուր հյուրին և յուրահատուկ սպասարկման ոճը։

Խորհրդանշական է նաև «Ռենոմե» անվանումը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ հեղինակություն, համբավ։ Այս ռեստորանը լավագույն ապացույցն է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տարիների ձեռք բերած համբավի, բարձր պատվի և հեղինակության։

Menu

Բուզանդի փ․, 91, 2-րդ հարկ

+374 99 544433