Ջերմուկի անասնաբուծական ֆերմա

2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում Վայոց Ձորում ստեղծեց միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս և ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր:

 Ֆերմայում ապահովված են կենդանիների կեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

 Ֆերմայում կերակրման գործընթացն ավտոմատացված է: Այստեղ կերախառնիչի օգնությամբ ստանում են սարի խոտի՝ հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ, հյութեղ կանաչի և առվույտի օպտիմալ կերախառնուրդ, որն ընկերության կերախոհանոցում համապատասխան վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին:

 Անասնապահական համալիրում կենդանիները խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ և այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ։ Իրականացվում է նաև կրծքի առողջության պարբերական ստուգում:

Ընկերության ողջ թիմի և մասնագետների ջանքերի արդյունքում կայացած անասնապահական համալիրը տեխնիկական հագեցվածությամբ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և օրինակելի է նման գործունեություն իրականացնողների համար: Այս ֆերմայում են ստանում եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրակարգ կաթը, որն «Արցախ» գործարանի կաթնամթերքի ու պանրի արտադրամասերում վերամշակվելուց հետո սպառողին է ներկայացվում «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի հարուստ տեսականիով՝ տարբեր յուղայնությամբ կաթ, թթվասեր, կաթնաշոռ, մածուն, յոգուրտ, պանիր և կարագ:

Լուսանկարներ

Տեսանյութեր