Նվերի իդեալական ընտրությունը երբեմն դժվար խնդիր է, սակայն «Երեմյան» ընկերությունների խումբը հեշտացրել է այս գործընթացը՝ դարձնելով այն մտածված և անմոռանալի։
Մեր բացառիկ նվեր քարտերի շնորհիվ այժմ կարող եք ձեր սիրելիներին, գործընկերներին կամ ընկերներին նվիրել անմոռանալի գաստրոնոմիական փորձառություն։
«Երեմյան» ընկերության նվեր քարտերը հրաշալի նվեր են ցանկացած առիթով՝ տարեդարձ, տոնական առիթ կամ պարզապես շնորհակալանքի խոսք հայտնելու համար։ Քարտերը հասանելի են «Երեմյան» ընկերության ռեստորաններում՝ 10,000, 25,000, 50,000, 100,000 և 200,000 ՀՀ դրամ արժողությամբ և վավեր են ակտիվացումից հետո 1 տարի ժամկետով։
Այս քարտերն առանձնահատուկ են լայն կիրառելիությամբ, քանի որ դրանք կարող եք օգտագործել «Երեմյան» ընկերության բոլոր ռեստորաններում, «Երեմյան» ակադեմիայում և «Երեմյան Քեյթրինգ»-ում, ինչի շնորհիվ, այն վերածվում է գաստրոնոմիական բացահայտումների անզուգական հնարավորության։
Յուրաքանչյուր այցելություն ռեստորան անմոռանալի փորձառություն է՝ ավանդական ու ջերմ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, հյուրընկալ ու էլեգանտ «Շերեփ» և «Կազա Նոստրա», նրբաճաշակ աղանդերներով «Սիզնս Սվիթլենդ» կամ ժամանակակից խոհանոցով «Սմոքինգ Շեֆ» և «Կագայակի»։
Այս բացառիկ նվեր քարտերը երբեք չեն կորցնում ակտուալությունը և միշտ սպասված նվերի տարբերակ են։
Անկախ նրանից՝ ցանկանում եք անակնկալ մատուցել ձեր սիրելիներին կամ պարզապես կիսվել հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթներով՝ «Երեմյան» նվեր քարտը իդեալական ընտրություն է։
Մեկ քարտ՝ բազում անակնկալներ, գաստրոնոմիական բացահայտումներ, անկրկնելի հիշողություններ և եզակի փորձառություն։
«Երեմյան» նվեր քարտերը կիրառելի են հետևյալ վայրերում․