Երեմյան ընկերությունների խումբը 2025 ապրիլի 5-ից Երևանի կենտրոնում հանդես եկավ նոր ռեստորանային կոնցեպտով՝ ճապոնական խոհանոցով։ Ռեստորանը կրում է Կագայակի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է պայծառություն և փայլ՝ ոգեշնչված ծագող արևի երկրի պայծառ մշակույթից և խոհանոցից։ Անվանումը նախևառաջ պատմում է ռեստորանի առաքելության մասին. ոչ միայն առաջարկել բարձրակարգ ճապոնական խոհանոց, այլև, ինչպես արևը, ջերմություն, ներդաշնակություն և նրբագեղություն պարգևել իր բոլոր հյուրերին: Այն իր պայծառությունը փոխանցում է ոչ միայն հատուկ մշակված ճաշացանկի, այլև ջերմ ու հյուրընկալ մթնոլորտի միջոցով։
Կագայակիի խոհանոցը բացահայտում է այն հյուրերի քիմքը, ովքեր Երևանում երկար են փնտրել ճապոնական խոհանոցի իրական համերը:
Ինչպես ճապոնական հայտնի ասացվածքն է ասում, սնունդը ժպիտներ է ստեղծում։ Կագայակին ժպիտներ է ստեղծում իր հարուստ համերով։ Ճապոնական այս ռեստորանը տեղակայված է քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանի անմիջապես հարևանությամբ։
Մոսկովյան 29/4, Կասկադ
+374 99 60 60 90