Երեմյան Կաթնամթերքի Գործարան

2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ լիտր կաթի մշակման ներուժ․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2024 թվականի մայիսի 24-ին Երևանում պաշտոնապես գործարկեց «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից գործարանը։


Գործարանի կառուցումը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։


Գործարանը հագեցած է հատուկ սարքավորումներով 4 լաբորատորիաներով, որոնց շնորհիվ մենք վերահսկելու ենք արտադրության յուրաքանչյուր փուլ։ Սա Հայաստանում կաթնամթերքի արտադրության այն եզակի գործարաններից է, որն ունի Հետազոտության և զարգացման (R&D) կենտրոն։


ISO ստանդարտները ներառում են օդի և տարածքի մաքրությունը, աշխատանքային բոլոր գործընթացների արդյունավետ կառավարումը, հիգիենայի վերահսկման մեխանիզմները և այլն։ Գործարանն ունի շուրջ 70 առանձնացված բաժիններ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է խստագույն վերահսկողություն։ Գործարանի ողջ տարածքն ունի օդափոխության կենտրոնացված համակարգ, որի շնորհիվ արտադրական տարածքներն ապահովված են մանրէազերծված մաքուր օդով և համապատասխան ջերմաստիճանով։ Գործարանը կառուցված է այնպես, որ աշխատակիցները և առկա բոլոր հանգույցները չեն առնչվում դրսի և արտաքին օդի հետ․ գործարանն ունի աշխատակիցների համար նախատեսված ճաշարան, ծխարան, բուժկետ։


Լուսանկարներ