Yeremyan FARM FEST

2022 թվականից «Երեմյան» ընկերությունների խումբն իրականացնում է Yeremyan FARM FEST միջոցառումը։

2024 թվականին արդեն երրորդ անգամ անցկացված Yeremyan FARM FEST-ի շրջանակներում ամփոփվեցին Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող գերժամանակակից տոհմային անասնապահական համալիրի մեկ տարվա աշխատանքները։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, դեսպանությունների, հասարակական, ինչպես նաև ֆերմայի միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում, աջակցություն պարենային անվտանգությանն ու մարդկային, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը կաթնարտադրության ոլորտում, խթանում ոլորտի արդիականացմանն ու զարգացմանը Հայաստանում՝ տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ, աջակցություն գյուղական համայնքների կայուն զարգացմանը. Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերում մեկտեղվում են երեք անկյունաքարային գործոններ՝ նորարարությունը, որակը և մարդը։ Սրանք այն սկզբունքներն են, որոնք դրվել էին FARM FEST 2024-ի հիմքում և դարձել են նրա կարգախոսը։

FARM FEST-ը տարածաշրջանային գյուղատնտեսական եզակի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ոլորտի նորամուծություններին, իրականացնել փորձի փոխանակում և վերազինել գիտելիքների պաշարը։

Լուսանկարներ