Կաթի ամենամարդաշատ հյուրասիրությունը

«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» խորագրով 2023թ․-ին մայիսի 27-ին «Երեմյան Փրոդաքթս»-ն անցկացրեց Հայաստանում կաթի առաջին և ամենամարդաշատ հյուրասիրությունը, որի ընթացքում խմվեց 4800 բաժակ կաթ։


Միջոցառման գլխավոր նպատակն էր նպաստել մեր առօրյա սննդակարգի կարևորագույն մաս կազմող մթերքի՝ կաթի օգտագործման նոր մշակույթի ձևավորմանն ու տարածմանը, կաթնամթերքի օգտակարության հանրայնացմանը։ 


Սիրառատ միջոցառումն իր շուրջն էր համախմբել հազարավոր երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների, ովքեր մեծ ոգևորությամբ էին եկել կիսելու սերը։ Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ հյուրասիրելու ենք 3000 բաժակ կաթ, սակայն արդյունքում 4800 բաժակ կաթ հյուրասիրեցինք։


Միջոցառումն աննախադեպ էր նրանով, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի Վայոց Ձորի ֆերման ևս եկել էր Երևան՝ կովիկների ու հորթուկների հետ միասին։ Ֆերմայի աստղերը՝ ամենաբարձր կանթնատվությամբ աչքի ընկնող կովերը, ամբողջ ընթացքում հյուրերի, երեխաների ուշադրության կենտրոնում էին․ չէ՞ որ ամեն օր չենք Երևանի կենտրոնում ազնվացեղ կովերի ու հորթուկների հանդիպում։ Seasons Park-ում ներկայացված էին նաև գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող մեքենան։ Սա միջոցառման ամենահետաքրքրական և գրավիչ հատվածն էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ 


Միջոցառման կարգախոսն էր «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է», քանի որ «Երեմյան Փրոդաքթս»-ի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝ յուրաքանչյուր արտադրանք ամբողջ թիմի սիրո և նվիրումի արդյունքն է, և չմոռանանք, որ կաթը սեր է և «Երեմյան Փրոդաքթս»-ն ուրախ է կիսել այն ձեզ հետ ամեն օր։ 


Լուսանկարներ