Խոզաբուծական Ֆերմա

2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում, մսամթերքի ու կաթնամթերքի նոր որակի արտադրություն մեկնարկելու և ռեստորաններում ամբողջությամբ տեղական ու բարձրակարգ մսամթերք մատակարարելու նպատակով Դիլիջանում հիմնեց խոզաբուծական ֆերմա:

Ֆերմայում պահվում և բուծվում են Եվրոպայից ներկրված կանադական մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ: 

Խոզաբուծական ֆերման համապատասխանեցված է արտադրության և որակի սահմանված միջազգային բոլոր չափանիշներին: Կենդանիները պահվում են սանիտարական բոլոր պահանջներին համապատասխանող պայմաններում՝ իրականացվում է կանոնավոր ախտահանում, գործում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, ֆիլտրեր, օդափոխության համակարգ։ 

Բարձրարժեք գենետիկայով կենդանիների թարմ և որակյալ միսը մատակարարվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններ: Միսն օգտագործվում է նաև «Երեմյան Փրոդաքթսի» բազմազան մսամթերքն ու տարբեր տեսակի կիսաֆաբրիկատները պատրաստելիս:

Անասնաբուծական նման ֆերմաներ հիմնելու նախագիծը մի քանի կարևորագույն նպատակ ունի. առաջինը վերահսկել մսամթերքի որակը, երկրորդը՝ Հայաստանում ստեղծել ֆերմերային տնտեսություն, որն այլ տնտեսությունների համար կարող է օրինակ ու խթան լինել և, իհարկե, զարգացնել տեղական արտադրանքը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր ֆերմերային տնտեսությունների հաջողված օրինակներով կոտրում է Հայաստանում գյուղատնտեսության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը և ապացուցում, որ շնորհիվ արդյունավետ մենեջմենթի, ճիշտ հաշվարկների և աշխատանքի խիստ կազմակերպման հնարավոր է զարգացնել մեր երկրի համար հեռանկարային և առանցքային նշանակություն ունեցող ճյուղը:

Լուսանկարներ

Տեսանյութեր