Կերարտադրություն

2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգի շրջանակում Արարատի մարզի Արալեզ համայնքում հիմնեց կերաղաց, որտեղ կերախառնիչի օգնությամբ ստանում են Հայաստանի լեռներում և ալպյան մարգագետիններում աճող բարձր սննդարարությամբ սարի խոտ, ինչպես նաև հյութեղ առվույտի օպտիմալ կերախառնուրդ: Այն համապատասխան վերամշակում անցնելուց հետո, մատակարարվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տոհմային խոզաբուծական և տավարաբուծական ֆերմաների կենդանիներին: Կերի բաղադրիչներից յուրաքանչյուրն իր դերն ունի ֆերմաներում արտադրված կաթի և մսի որակային, օգտակար հատկությունների ապահովման հարցում: 

 Կերաղացի հիմնումով՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն ամբողջացրեց «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որի նպատակն ընկերության ռեստորաններում միայն թարմ մթերք մատակարարելն ու դրա որակը վերահսկելն է: Հայեցակարգի շրջանակում «Երեմյան Փրոջեքթս»-ը 2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացրեց և մեկնարկեց ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ գործարկելով Տավուշում խոզաբուծական, իսկ Վայոց Ձորում՝ տոհմային տավարաբուծական ֆերմաները: «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորաններին և հայ սպառողներին բարձրորակ, եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանքով՝ կաթնամթերքով ու մսամթերքով ապահովելու նպատակով, ընկերությունը ֆերմաներին տրամադրեց ժամանակակից սարքավորումներ, ներկրեց բարձրարժեք գենետիկայով, մաքրացեղ, մսատու և կաթնատու կենդանիներ:

Բարձրորակ արտադրանքի երաշխիքներից մեկն այդ կենդանիների ճիշտ կերակրումն է, ուստի կենդանիներին վիտամիններով հարուստ, ֆերմենտացված և օգտակար կեր մատակարարելու նպատակով էլ «Երեմյան Փրոջեքթս»-ն Արալեզ համայնքում հիմնեց կերաղացը, որն ամբողջացրեց փակ ցիկլը:

Ընկերության ողջ թիմի և մասնագետների ջանքերի արդյունքում կայացած անասնապահական համալիրն իր տեխնիկական հագեցվածությամբ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և օրինակելի է նման գործունեություն իրականացնողների համար: Այս ֆերմայում են ստանում եվրոպական չափանիշներին համապատասխան, բարձրակարգ կաթը, որն «Արցախ» գործարանի կաթնամթերքի ու պանրի արտադրամասերում վերամշակվելուց հետո սպառողին է ներկայացվում «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի հարուստ տեսականիով՝ տարբեր յուղայնությամբ կաթ, թթվասեր, կաթնաշոռ, մածուն, ռեժան, յոգուրտ, կարագ և պանիրի տեսականի՝ լոռի, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտտա, բուրրատա:

Բարձրորակ արտադրանքի հաջորդ կարևոր երաշխիքը սեփական կերատադրության կազմակերպումն է։ 

2021թվականի գարնանը սկսեցինք կերարտադրության սեփական արտադրությունը՝ գնելով 230 հեկտար եգիպտացորենի և սիլոսի դաշտեր՝ շուրջ տարի որակյալ և հյութալի կերով ֆերմաներին ապահովելու համար։

Կաթնամթերքի բարձր որակի ապահովման համար անչափ կարևորում ենք կերարտադրության ոլորտում տեխնիկական վերազինումը՝ ձեռք բերեցինք սիլոսի և սենաժի պատրաստման նորագույն սարքավորումներ, շնորհիվ որոնց, ստացված բարձրորակ սիլոսը պահպանում է իր որակական բարձր հատկանիշներն ու հյութալիությունը ավելի քան, մեկ տարի։

Լուսանկարներ

Տեսանյութեր