Tasty Stories with Hermine Stepanyan-ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախագծերից է, որի նպատակն է տեսանյութերի միջոցով ներկայացնել ռեստորանային ոլորտի առանձնահատկությունները: Հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանն ամեն շաբաթ այցելում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության որևէ ռեստորան, զրուցում շեֆ-խոհարարի հետ, բացահայտում հետաքրքիր ուտեստներ և բաղադրատոմսեր, ռեստորանային մշակույթի յուրահատկությունները, կիսվում համեղ պատմություններով:
«Tasty Stories»-ը հյուրընկալում է հեղինակավոր և սիրված անձանց տարբեր ոլորտներից՝ արվեստ, մշակույթ, սպորտ, նաև հասարակական գործիչների, որոնք նախաճաշի, ճաշի և ընթրիքի շուրջ Հերմինե Ստեփանյանին պատմում են իրենց գաստորնոմիկ նախասիրությունների ու փորձի մասին, ներկայացնում համեղ պատմություններ: