Երեմյան ընկերությունների խումբն իր գյուղատնտեսական նախագծերի շրջանակներում իրականացնում է գյուղատնտեսական սարքավորումների, տեխնիկայի, կերաբաշխիչ և կերախառնիչ մեքենաների, կերային հավելումների և սիլոսացման խմորիչների, խոզերի տոհմանյութի, մայրացու խոզերի և տոհմային հղի երինջների վաճառք։
GEA կթի սարքավորումներ
Երեմյան ընկերությունների խումբը, հանդիսանալով կթի համակարգեր արտադրող աշխարհահռչակ գերմանական GEA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և ունենալով սեփական ֆերմայում տվյալ համակարգերի օգտագործման մեծ փորձ, ֆերմերային տնտեսություններին է առաջարկում յուրաքանչյուրի հզորությանը համապատասխան կթի ստացիոնար համակարգերի, ինչպես նաև դրանց պահեստամասերի, օժանդակ նյութերի լայն տեսականի, անհատական առաջարկներ և մոտեցումներ։
SILOKING կերաբաշխիչ և կերախառնիչ
Կերաբաշխիչ և կերախառնիչ այս համակարգերը հնարավորություն են տալիս ստանալ կերի բաղադրիչների համասեռ խառնում և ճշգրիտ բաշխում` գործառնական հուսալիության բարձրացմամբ: Ֆերմերային տնտեսությունները կարող են ձեռք բերել SILOKING պարզ և ստանդարտ մոդելներից մինչև խելացի կառավարմամբ բարձր արդյունավետությամբ մոդելներ (4.0 սերիա), որոնք առաջնահերթություն են տալիս առավելագույն արդյունավետությանը, արտադրողականությանը և տնտեսելուն:
Կերային հավելումների և սիլոսացման խմորիչներ
Շաուման ապրանքանիշի պրեմիքսները, նախատեսված կենդանիների տարբեր տարիքային խմբերի՝ հորթերից մինչև կթու կովերի համար, հարուստ են միկրոտարրերով, վիտամիններով և էներգետիկ բաղադրիչներով, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը, բարելավել ախորժակը, մեծ ազդեցություն ունենալ կենդանիների մթերատվության արդյունավետության վրա։
Սիլոսացման խմորիչներն օգտագործվում են սիլոսի և սենաժի պատրաստման, կերախառնուրդի արդյունավետության բարձրացման և երկարաժամկետ պահպանման համար։ Կենսաբանական կոնսերվանտները հիմնված են հոմոֆերմենտացնող կաթնաթթվային բակտերիաների վրա և օպտիմալացնում են սիլոսոսացման պրոցեսը։
Հոմոֆերմենտացնող կաթնաթթվային բակտերիաների շտամների համակցությունն ածխաջրերի օգտագրծման արդյունքում ապահովվում է pH-ի մակարդակի արագ անկում սկզբնական փուլում։
Մեկ շշի տարողությունը 100 գրամ է և նախատեսված է 50 տոննա սիլոսացման մասսայի համար։
Հոլշտեյն ցեղատեսակի տոհմային հղի երինջներ
Անասնաբուծության հաջող գործունեության և արդյունավետության համար մեծ նշանակություն ունի ցեղի ընտրությունը՝ գենետիկան։ Տավարաբուծության կաթնային ուղղության արդյունավետության առումով ամենաբարձր ցուցանիշներով է հանդես գալիս հոլշտեյն ցեղատեսակը, որն ամենաբարձր կաթնային մթերատու ցեղն է աշխարհում: Մեր ֆերմայում բուծվում և վաճառվում են տոհմային հոլշտեյն ցեղատեսակի հղի երինջներ, որոնք հայտնի են իրենց բարձր կաթնատվությամբ և բացառիկ գենետիկայով։
Կենդանիները վաճառքի պահին 4-5 ամասական հղի վիճակում են՝ ունենալով իրենց տոհմային կարգավիճակի անձնագիր։
F1 մայրացու խոզեր
F1 խոզերը երկցեղ հիբրիդներ են, որոնք ունեն ընդգծված քաշային հատկություններ: Գործնականում նման կենդանիներ ստացվում են Լանդրաս մեծ սպիտակի և այլ ցեղատեսակների հետ խաչասերմամբ:
Մեր ժամանակակից խոզաբուծարանում Յորկշիր և Լանդրաս ցեղատեսակների խաչասերումից ստացված F1 մայրացու խոզերը վաճառվում են 5-6 ամսական տարիքում։
Արդյունավետության և ներդրումների վերադարձի տեսանկյունից այս երկու ցեղատեսակից ստացված F1 մայրացու խոզերը շուկայում ամենաիդեալական ընտրությունն են իրենց սթրեսակայունությամբ, ծնած խոչկորների ավելի մեծ քաշով, բարձր կաթնարտադրությամբ, կերերի ցածր սպառմամբ, աճի արագ տեմպերով, երկարակեցությամբ, դիմացկունությամբ, բարձր պտղաբերությամբ, գերազանց մայրական հատկանիշներով, մսի գերազանց որակով և քաշով։
Յորկշիր, Լանդրաս, PIC 337 ցեղատեսակի խոզերի տոհմանյութ
Ֆերմերները կարող են ձեռք բերել գենետիկ մթերատվության և վերարտադրողական բարձր ցուցանիշներով Յորկշիր, Լանդրաս, PIC 337 խոզերի տոհմանյութ։
Այն առաքվում է գնորդի պահանջի կատետրով և ջերմակայուն փաթեթավորված վիճակում՝ պահպանելով սպերմատոզոիդների ակտիվությունը։
Յորկշիրի խոզերն ունեն հիանալի մարմնակազմություն, վերարտադրողական լավ ցուցանիշներ, անյուղ մսի բարձր մթերատվություն, կերի փոխակերպման լավ ցուցանիշներ, հարմարվողականություն, դիմացկունություն։
Լանդրաս ցեղատեսակը տարբերվում է բարձր վերարտադրողական քանակային ցուցանիշներով՝ միջինը 10-12 խոճկոր։ Դրսևորում են մայրական լավ հատկություններ, վաղ սեռահասունություն, ճիշտ կերակրման պայմաններում ապահովում են գերազանց որակի անյուղ միս։
PIC 337 ցեղաստեսակը լավագույն ընտրությունն է այն արտադրողների համար, որոնք փնտրում են պրեմիում արտադրանք՝ բացառիկ անյուղ մսի մթերատվությամբ և մեծ քաշով, ինչպես նաև կերակրման գերազանց փոխակերպմամբ: Աչքի են ընկնում ավելի կարճ ժամանակահատվածում սպանդի քաշի ձեռքբերմամբ, կերի փոխակերպման լավ ցուցանիշներով և ապուխտի գերազանց մթերատվությամբ։
PIC337 ցեղատեսակի վարազները հայտնի են իրենց բացառիկ կատարողականությամբ և բարձր եկամտաբերությամբ։ Այս ցեղի վարազն ունի բարձր տնտեսական արժեք՝ հիմնված իր տպավորիչ արտադրական ռեկորդի և մսի տարբեր հատկանիշների վրա:
Վաճառքի բոլոր ուղղություններով նախնական խորհրդատվության և առաջարկներ ստանալու համար խնդրում ենք զանգահարել 033-60-50-56 հեռախոսահամարին։