Թեժ խոհանոց

«Երեմյան Փրոջեքթս»-ը 2019 և 2023 թվականներին գործընկերների հետ համագործակցությամբ երկու եթերաշրջանով իրականացրեց «Թեժ խոհանոց» հեռուստանախագիծը։

Հեռուստանախագծի նպատակն է աջակցել Հայաստանում խոհարարների մասնագիտության, խոհարարական արվեստի հեղինակության բարձրացմանը և բացահայտել տաղանդավոր խոհարարներին:


«Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքելություններից է ինչպես հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու զարգացումը, այնպես էլ մեր հասարակությունում խոհարարի մասնագիտության մասին կարծրատիպերի կոտրումն ու խոհարարության, խոհարարական արվեստի հեղինակության բարձրացումը: Այդ նպատակով ընկերությունը տարիներ շարունակ ձեռնարկել է տարբեր միջոցառումներ, իրականացրել բազմաբնույթ նախագծեր: «Թեժ խոհանոցն» այդպիսի նախագծերից մեկն է:


«Թեժ խոհանոց» հեռուստանախագիծը եզակի հնարավորություն էր խոհարարների աշխատանքի նրբությունները, մարտահրավերները, ինչպես նաև դրա կարևորությունը հանրայնացնելու և լայն հասարակայնությանը ներկայացնելու համար։

Հեռուստանախագծի նկարահանումներն իրականացվել են «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում, որն այս նախագծի և նոր տաղանդներ բացահայտելու համար ամենահամապատասխան և խորհրդանշական հարթակն էր:

Լուսանկարներ

Տեսանյութեր