Պանդոկ Երևան գետափին

«Պանդոկ Երևան գետափին»-ը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի 5-րդ նախագիծն է, որը բացվել է 2018 թվականի հունիսի 2-ին: Բնության գրկում տեղակայված ու քաղաքային թոհուբոհից հեռու, միաժամանակ քաղաքի սրտում գտնվող ռեստորանը Հրազդան գետի ափին է՝ Իսակովի պողոտա 48ա հասցեում:

«Պանդոկ Երևան գետափին» ռեստորանն իր հյուրերին առաջարկում է հայկական ազգային և տարածաշրջանային խոհանոցի մշտապես թարմացվող հարուստ ճաշացանկ, ինչպես նաև հայկական խոհանոցին հատուկ նոր բաղադրատոմսեր: Ամռանը ռեստորանում երաժշտական երեկոներն ամենասպասված իրադարձությունն են հյուրերի համար: Ամեն երեկո բացօթյա բեմում հնչում են սիրված ու ճանաչված երգեր՝ հայտնի երգիչ-երգչուհիների, խմբերի կատարմամբ: Ռեստորանի այցեքարտն են հետաքրքիր ու յուրօրինակ երաժշտական ներկայացումները՝ «Հայկ և Բել», «Մեդալիոն», «Իլյուզիա»: 

«Պանդոկ Երևան գետափինն» աչքի է ընկնում իր բացօթյա տաղավարներով, որտեղ գետամերձ բնության ներդաշնակության ներքո կարելի է վայելել ամենահամեղ խոհանոցի ուտեստները: Եռահարկ ռեստորանն ունի նաև բնության գույներին մոտ, նրբաոճ ինտերիերով փակ սրահներ, գինու հարուստ մառան, իսկ երեխաների հետաքրքիր ու զվարճալի ժամանցի համար մանկական խաղանկյուն: Տարածքն ունի նաև մեծ ավտոկայանատեղի:

«Պանդոկ Երևան գետափին»-ը նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ու բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայկական խոհանոցային մշակույթով առաջարկում է մասնակցել գաստրոտուրերի, որոնց միջոցով կարող են ծանոթանալ մեր ազգային խոհանոցին, ուտեստների պատրաստման առանձնահատկություններին, ձեռք բերել հետաքրքիր և անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն: Գաստրոտուրի մասնակիցները հացթուխերի ուղեկցությամբ թոնրում թխում են հայկական ավանդական լավաշ, ռեստորանի բաց խոհանոցի մանղալի հատվածում շեֆ-խոհարարի հետ միասին պատրաստում են տոլմա նաև բանջարեղենի ու մսի խորոված շամփուրի վրա:

«Պանդոկ Երևան գետափին»-ը՝ բնությանն ավելի մոտ լինելու և դրա հեքիաթային շունչը զգալու յուրօրինակ վայր է:

Menu

Իսակովի պող․, 48ա

+374 10 508040 / +374 99 508040